Ֆեյսբուքը «դիտավորյալ» խախտել է գաղտնիության քաղաքականությունը

Անընդունելի է, որ «թվային հսկաները», ինչպիսին է «Ֆեյսբուքը», իրենց «վեր դասեն օրենքից»

Ֆեյսբուքը «դիտավորությամբ ու գիտակցաբար» խախտել է Մեծ Բրիտանիայում տվյալների գաղտնիության և մրցակցության պաշտպանության մասին օրենքները։ Այս մասին ասվում է Բրիտանիայի պառլամենտի ստորին պատալի թվային տեխնոլոգիանրի հանձնաժողովի պատրաստած զեկույցում։ Այս մասին տեղեկանում ենք gazeta-ից։

Նշվում է, որ բրիտանացի խորհրդարանականները կոչ են արել տեղեկատվության հարցերով հանձնակատարի գրասենյակին (ICO) հետաքննություն անցկացնել ֆեյսբուքի նկատմամբ Բացի այդ, ամերիկյան ընկերությանը խորհուրդ է տրվել «զգալիորեն փոխել իր բիզնես մոդելն ու աշխատանքային մեթոդները` վստահությունը պահպանելու համար»:

«Six4Three ընկերությունից ստացված փաստաթղթերից ակնհայտ է, որ Ֆեյսբուքը միտումնավոր խախտել է ինչպես գաղտնիության պաշտպանության մասին, այնպես էլ մրցակցության պաշտպանության մասին օրենքները», - ասվում է զեկույցում:

Զեկույցի տեքստում նաև նշվում է, որ անընդունելի է, որ «թվային հսկաները», ինչպիսին է «Ֆեյսբուքը», իրենց «վեր դասեն օրենքից»: