ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի կայցելի Իսրայել, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության բանակի Կիրյա ռազմական շտաբում վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նրա ռազմական կաբինետի հետ մոտ ութ ժամ տևած հանդիպումից հետո։
«Նա գալիս է այստեղ Իսրայելի, տարածաշրջանի և աշխարհի համար կրիտիկական ժամանակաշրջանում», - ասել է Բլինքենը
Նրա խոսքով, Բայդենը այցի ընթացքում կհաստատի Իսրայելի հետ ԱՄՆ համերաշխությունը և Երուսաղեմի անվտանգությունն ապահովելու Վաշինգտոնի հանձնառությունը. նա կդատապարտի ՀԱՄԱՍ-ի հարձակումը և կպաշտպանի Իսրայելի «պարտականությունը» պաշտպանվելու և ապագա հարձակումները կանխելու համար. կշարունակի համակարգել Իսրայելի հետ, որպեսզի ապահովի Գազայի հատվածում 200-ից 250 պատանդների ազատ արձակումը:
0Comments