Մալախովը, ինչպես ցանկացած թամադա, կատարում է զուտ իրեն վճարված պատվերը

Մանրամասներ
մալախով

Ես ոչ ամերիկամետ եմ, ոչ էլ ռուսամետ: Ես ոչ ռուսաֆոբ եմ, ոչ էլ ամերիկաֆոբ: Ես հայակենտրոն եմ, հայամետ եմ:

Ես շատ լավ հասկանում եմ, որ Թուրքիայի հետ մեր երկրի սահմանին ռուսական զորքերն են, ես շատ լավ հասկանում եմ, որ Ռուսաստանից տարիներ շարունակ գործարանային պայմաններով, այսինքն` շուկայական գնից ցածր, ստացել ենք զենք ու զինամթերք, նույնիսկ` անհատույց: Ես շատ լավ հասկանում եմ, որ Ռուսաստանն իմ երազանքների դաշնակիցը չէ, որ ֆրանսիական նավերը չեն կարող բարձրանալ հայաստանյան լեռները, որ ամերիկյան ու անգլիական զորքը չի կարող պաշտպանել էն փոքրիկ հատվածը, որ մնացել է իմ պատմական Հայրենիքից, բայց դա չի նշանակում, որ ինձ պետք է դուր գա այն հանգամանքը, որ ռուսական հեռուստաընկերությունով, կակոյ-նիբուձ Մալախով ադրբեջանասիրությամբ է զբաղված ու հայկական դուդուկը ներկայացնում է, որպես Ադրբեջանի ազգային երաժշտական գործիք` բալաբան: Չի կարող «Россия 1» ՀԸ-ով, առանց վերևների «դաբրոյի», նման բան լինել: Գուցե, Անդրեյ Մալախովը հաջորդ անգամ ավելի ճիշտ կլինի ռուսական բալալայկան, գուսաչոկը կամ ժալեյկան ադրբեջանական ազգային երաժշտական գործիք ներկայացնի, այլ ոչ թե դուդուկը: Ըստ իս, դա ավելի ճիշտ կլինի:

Ես շատ լավ հասկանում եմ, որ արցախյան հիմնախնդրի հարցում էական փոփոխություն է եղել այն ժամանակ, երբ Պրահայում այսօրվա կառավարիչը Արցախը համարել է Ադրբեջանի անբաժան մաս ու այստեղ, անշուշտ, մեղավորությունը ռուսինը չի: Ես շատ լավ հասկանում եմ, որ Մակրոնը գրեթե ամբողջ ԵՄ երկրների մեծամասնությանը համոզել էր, որ Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառվեն, բայց կապիտուլյանտն ասել է, որ պետք չէ: Ես շատ լավ գիտեմ, որ ռուս «խաղաղապահ» կոնտինգենտը փորձել է ապահովել հայերի անվտանգությունն Արցախում, բայց ես չեմ ընդունում բլոկադայի պայմաններում արցախցիների վրա ռուսական «խաղաղապահների» կողմից 3,5,7,10 անգամ ավել թանկ որևէ ապրանք վաճառելը: Սիրելի արցախցիներ, եթե կսխալվեմ ասեք` սիգարետի մեկ բլոկը մինչև 45.000 դրամ, կիսափտած խնձորի մեկ կիլոգրամը մինչև 5.000 դրամ ու այսպես շարունակ: Ու սա ես ասում եմ այն հազարավոր արցախցիների անունից, ովքեր դա իրենց աչքով են տեսել:

Ու չասեք, որ բացառապես Նիկոլն ա մեղավոր: Նիկոլը ******** ****** ա, դա բոլորս էլ գիտենք, բա, լավ, մեր դաշնակիցն էլ, ըստ երևույթին, գիտեր չէ՞, որ իր կոնտինգենտը բլոկադայի մեջ գտնվող մարդկանց վրա փող ա աշխատում ու գեշ ձևի ա փող աշխատում:

Գիտեմ, որ կարող եք ասել, թե ինքս ինձ հակասում եմ: Մեկ պաշտպանելով ռուսներին ասում եմ, որ իրենք էին Ստեփանակերտը ու 2023թ սեպտեմբերի 19-ի դրությամբ պահել Արցախից մնացած հատվածը, մեկ էլ «քլնգում» եմ վերը թվարկածիս մեջ ու իրականում ոչ թե հակասում եմ, այլ երկու դեպքում էլ ճիշտ եմ, բայց էս երևույթներն են, որ մեկը մյուսի հետ համադրելու չեն...

Հ.Գ. 2005թ. հայկական դուդուկի երաժշտությունը ընդգրկվել է «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական»ցանկում, իսկ 2008թ. UNESCO-ն այդ փողային երաժշտական գործիքը հռչակել է համաշխարհային ժառանգության մեջ հայկական ներդրում:

Посольство Российской Федерации в Республике Армения, вы тоже как Малахов «не знаете», что музыкальный инструмент дудук (циранапох) и музыка дудука являются неотъемлемой частью культурной жизни и общественной идентичности армянского народа. Или вы тоже «не знаете», что в 2005г. музыка армянского дудука была признана шедевром Всемирного нематериального культурного наследия ЮНЕСКО. И в конце вопрос: а может быть балалайка или жалейка тоже принадлежат азербайджанцам?

Մեկնաբանություն
Ruben Mkhitaryan

Տիգրան ջան, մի նկատառում զուտ այս, կամ այն հեռուստաալիքով (ռուսականից մինչև մոզամբիկական) հայերին, հայկականին, կամ Հայաստանին էս կամ էն կերպ վերաբերվելու հետ կապված: Ցանկացած բան, որ մենք տեսնում ենք օտարի թիվիներով, դա ուղղակի լոբինգի, կամ լոբինգի բացակայության արդյունք է:

Սեփական շահերի, կամ արժեքների ցուցադրումն ու առաջխաղացումը պետության արտաքին գերատեսչության գծերից մեկն է, որի իրականացումը տեղի է ունենում տարբեր գործիքակազմերով (միջպետականից մինչև տեղի հարուստ, կամ հեղինակավոր, կամ և հարուստ և հեղինակավոր հայրենակիցների մասնակցությամբ):

Վերջին տարիներին թուրքական «մշակութային» էքսպանսիան ակնհայտ արդյունքներ է տալիս, քանի որ բացակայում է մերը: Ըստ այդմ Մալախովը, ինչպես ցանկացած թամադա, կատարում է զուտ իրեն վճարված պատվերը և չունի խնդիր խորանալու մշակութաբանական նյուանսների մեջ: Հարց: Իսկ ու՞ր են մոսկվայաբնակ հայ ազդեցիկները, ու՞ր է հայկական դիվանագիտությունը և լոբինգը: Հարցս հռետորական է:) Այնպես որ Մալախովի արածը չգործող հայկական համակարգերի շատ չնչին մասի արտացոլումն է՝ ագիտացիայի առումով էական, բայց ոչ միակ վնասակար: