«Արայիկ Հարությունյանն առևանգվել է Ստեփանակերտի կոնյակի գործարանից». Թաթուլ Հակոբյան

Մանրամասներ
արայիկ

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը առևանգվել է Ստեփանակերտի կոնյակի գործարանից:

Երեկ տեղեկացրել էի, թե ինչպես են առևանգվել և Բաքու տարվել Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը:

Նրանց հետ է եղել նաև Դավիթ Իշխանյանը:

Ավելացնեմ մեկ դետալ ևս:

Երբ ռուսները պարոն Ղուկասյանին, Սահակյանին և Իշխանյանին ռուսական բազայից հանել են, նրանք մեկնել են Արցախի ՆԳ նախկին նախարար Կարեն Սարգսյանի Ստեփանակերտի տուն, որտեղից էլ ադրբեջանական ԱԱԾ ստորաբաժանումը առևանգել/գերեվարել է նրանց ու տարել Բաքու:

Իսկ ահա Արայիկ Հարությունյանն առևանգվել է Ստեփանակերտի կոնյակի գործարանից, որի բաժնետերներից մեկն ինքն է:

Մեր տեղեկություններով, պարոն Հարությունյանը ձերբակալվելուց առաջ կապվել է Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարի տեղակալի հետ և առաջարկներ արել...

Կարճ ժամանակ անց ադրբեջանական ԱԱԾ հատուկ խմբավորումը ներխուժել է Թումանյան փողոցի վրա գտնվող կոնյակի գործարան և բռնի կերպով Հարությունյանին ձերբակալել ու տարել Բաքու:

Հ. Գ. Շատ տեղեկություններ չեմ ուզում տալ երկու պատճառով:

Առաջին՝ դա կարող է վնասել, երկրորդ՝ տեղեկությունները իրարամերժ են, երբեմն՝ հակասական, իսկ ՀՀ տեղափոխված Արցախի ղեկավարները փորձում են երրորդ մարդկանց միջոցով իրենց հերոսներ ներկայացնել և փորձել ծածկել մի շարք ամոթալի արարքներ»:

Թաթուլ Հակոբյան