Դատավորի հայտարարությունը հունից հանեց Արմեն Աշոտյանին. VIDEO

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

«Ես կանխակալ եմ համարում մինչև իմ ելույթը ձեր արած ռեպլիկը, որը համարում եմ իմ անձի գոյության հետ կապված գնահատական, քանի որ հնչել է մինչև իմ ասելիքը։ Ես ֆիզիկական իմ ներկայությամբ քաղաքական եմ, ես՝ քաղաքական եմ։ Այդպես է ստացվել իմ ճակատագիրը, չլինե՞մ։ Քաղաքական գործիչ եմ, քաղաքական կենդանի եմ (ըստ Արիստոտելի), քաղաքական բանտարկյալ եմ։ Ես խնդրում եմ ապահովել իմ տարրական իրավունքները և կիրառել անմեղության կանխավարկածը։ Ես դեռ բան չասացի, դուք արդեն ինձ ուզում եք սահմանափակել։ Ի՞նչ գիտեք ես ինչ եմ ասելու»,- այս մասին հայտարարեց Արմեն Աշոտյանը։

Դատավորը ընդհատեց՝ պարզաբանելով, որ ասել է՝ այստեղ քաղաքական հայտարարություններ անելու տեղ չէ։

Աշոտյանն էլ քննարկումը փակեց ՝ արձանագրելով․ «Մինչև իմ բերանը բացելը, ոմանց մոտ արդեն պրոբլեմ կա իմ անձի հետ կապված։ Եվ դա լավագույն հիմնավորումն է, թե ինչու եմ մինչև հիմա ես նստած»։

Շարունակելով խոսքը Արմեն Աշոտյանը հայտարարեց․ «Սիրելի ժողովուրդ, ես ներեղություն եմ խնդրում, որ այս համատարած ազգային դուրդ ու ցավի մեջ, ուշադրություն եմ սևեռել իմ անձի իրավունքների ակնհայտ սահմանափակման, այս դատավարության վրա։ Ես ինձ վատ եմ զգում, շատ վատ եմ զգում, քանի որ երբ ապօրինի ձևով ինձ առաջին անգամ կալանավորեցին, ես լքել եմ ձեր իրականությունը այն լրիվ ուրիշ էր։ Այնտեղ կար երկու հայկական պետություն, այսօր եթե անգամ ինձ վերադարձնեն այդ ազատությունը , ինձ վերադարձնում են մի իրականություն, որտեղ մեկ հայկական պետություն է, որտեղ այլևս լրացուցիչ 500 մարդ կամ թաղված է, կամ մահացած, կամ էլ՝ անհետ կորած։ Ես ինձ վատ եմ զգում, որ ինձ կտրել են իմ օջախից, բայց ես 100,000 մարդ գիտեմ, որ այլևս օջախ չունի։ Ես այնուհանդերձ նստած եմ Հայաստանի բանտում, իսկ իմ տասնյակ հայրենակիցները նստած են Բաքվի բանտերում, ես ինձ վատ եմ զգում դրա համար»։