Ադրբեջանը դուրս չի գա այն տարածքներից, որտեղ բավական լուրջ ամրաշինական ենթակառույցներ է հիմնել. Տիգրան Աբրահամյան

Մանրամասներ
Տիգրան աբրահամյան

Ադրբեջանը մտադրված չէ դուրս գալ այն տարածքներից, որտեղ բավական լուրջ ամրաշինական ենթակառույցներ է հիմնել;

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի` մի քանի օր առաջ տեղի ունեցած հանդիպման և դրա հաղորդագրության կարևոր հատվածը, վերաբերվում է սահմազատվող հատվածների հերթականության վերաբերյալ քննարկմանը:

Այսինքն` գլխավոր խնդիրն է հասկանալ, թե ինչ հերթականություն է սահմանվելու հայ-ադրբեջանական սահմանին ճշգրտումներ իրականացնելու համար:

Մինչև այս պահը տրամաբանություն և սկզբունք չի գործել ու պրոցեսը տեղի է ունեցել Ադրբեջանի նախասիրությամբ:

Նույն ձևով էլ կանոնակարգն է մշակվել և համապատասխանեցվել Ադրբեջանի հետաքրքրություններին:
Ադրբեջանը 2021-23 թթ.-ի ընթացքում ագրեսիայի է դիմել Հայաստանի դեմ, օկուպացրել մեծ թվով տարածքներ և տրամաբանորեն առաջնային կարգով պետք է դրվեր այդ ուղղություններով սահմանազատման հարցը:

Սակայն Ադրբեջանն առանձնապես մտադրված չէ դուրս գալ այդ տարածքներից, որտեղ բավական լուրջ ամրաշինական ենթակառույցներ է հիմնել և գործընթացը շարունակում է տանել ըստ իր առաջնահերթություններին»,- գրել է Աբրահամյանը: