Ձերբակալվել է պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը։ Նրան ձերբակալել են ապօրինի զենք պահելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Քանի որ Հովհաննեսն այս պահին գտնվում է ՁՊՎ-ում տեսակյցությանս համար անհրաժեշտ է կատարել որոշ փաստաթղթային ձևակերպումներ և հիմա այդ ընթացքում եմ։
Տեղեկացնեմ, որ Հովհաննես Ավետիսյանին ձերբակալել են ապօրինի զենքի հետ կապված կասկածանքով։ Մոտակա ժամերին նախատեսվում են քննչական որոշ գործողություններ, որոնց մասնակցելուցս հետո կհայտնեմ լրացուցիչ ու հնարավորին սպառիչ տեղեկություններ»,-նշել է նա։
Նշենք, որ Ասպրամ Կրպեյանն ու Գառնիկ Դանիելյանն այցելել են ապօրինի ձերբակալված 9 քաղաքացիներին:
«Քիչ առաջ գործընկերոջս՝ Գառնիկ Դանիելյանի հետ այցելեցինք ՁՊՎ-ում ապօրինաբար պահվող 9 արժանապատիվ քաղաքացիներին: Բոլորը վճռական ու մարտական են տրամադրված: Այս բիրտ քաղաքական բռնաճնշումները հերթական ապացույցն են Հայաստանի Հանրապետությունում հաստատված կոյուղային ժողովրդավարության»,- գրել է Ասպրամ Կրպեյանն իր ֆեյսբուքյան էջում:
0Comments