«Վերցրեք սպիտակ թուղթը և գրեք ձեր հրաժարականը, ավելի վատ չի կարող լինել»,- ԱԺ հարցուպատասխանի ժամին դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը` Փաշինյանին Արցախում տեղի ունեցած ցեղասպանության մեղսակից որակելով։
«Պատմությունը ձեր ճակատին դաջելու է՝ ցեղասպանության մեղսակից և պատասխանատու, և այս իշխանության օրոք, որի առաջնորդը դուք եք, ոչ թե իմ կամ ժողովրդի մեծ մասի, այլ այս իշխանության»,- ասաց Գալստյանը։
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ինչ կդաջի իմ ճակատին պատմությունը՝ ես էլ, դուք էլ իզուր ենք դրա համար ջանք գործադրում, որովհետև երկուսով չենք կարող որոշել, թե պատմություն ինչ կդաջի, դա էլ, ըստ էության, էմոցիոնալ, բայց անիմաստ խոսակցություն է։ Բարեբախտաբար, թե դժբախտաբար մենք այդ պատմությունը չենք տեսնի»,- ասաց նա։
0Comments