Խաղաղապահներն ավելի քան 2000 մարդու են տարհանել Լեռնային Ղարաբաղի ամենավտանգավոր շրջաններից

Մանրամասներ
Խաղաղապահ

Ռուս խաղաղապահներն ավելի քան 2 հազար մարդու են տարհանել Լեռնային Ղարաբաղի ամենավտանգավոր շրջաններից: Ինչպես գրում է ria.ru-ն, այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

Կից հրապարակվել է տարհանման տեսանյութը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին շփման գծի ողջ երկայնքով զանգվածային ռազմական գործողությունն է սկսել Արցախի նկատմամբ՝ իր գործողությունները որակելով տեղային «հակաահաբեկչական միջոցառումների» (չակերտները՝ Tert.am, ռազմական գործողություններ) մեկնարկ: Վերջին տվյալներով՝ Արցախում կա 32 զոհ: