Արցախցի լրագրող Մարատ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի ԱԱԾ-ն տեղյա՞կ չէ, որ Արցախի մեծ ունակությունների տեր մարդկանց մեծամասնության ընտանիքները ռուս խաղաղապահների ուղղաթիռների միջոցով լքել են Արցախը շրջափակման ժամանակ։
Եթե տեղյակ է, ապա ինչո՞ւ ոչինչ չի անում։
Կարո՞ղ է հանկարծ պատահի, որ տեղյակ է և հենց ինքն էլ է մասնակցում այդ գործին և հենց իրանց հարազատներին էլ հետներն է տեղափոխում այդ չվերթներով։
Չնայած հա է, մոռացա, դուք մենակ հասարակ մարդկանց արյունը ծծելու համար եք, չէ՞»:
0Comments