Շիրակի ողբերգական ավտովթարի մասնակից «ԶԻԼ»-ի վարորդը կալանավորվել է։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին դատախազությունից:
Հավելենք, որ նա մեղադրվում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, որը անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL»մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, վիրավորվել՝ 6-ը։ Ողբերգական վթարի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան ուղևորությունից։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից 1-ը շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը կայուն ծանր է, բարելավում է նկատվում:
Բժշկական կենտրոնների տարբեր բաժանմունքներում բուժում ստացող 3 տուժածի առողջական վիճակը գնահատվում է կայուն կամ միջին ծանրության:
Բժիշկներին չի հաջողվել փրկել վթարի հետևանքով տուժած, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացու կյանքը:
0Comments