Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության աշխատակիցները ձերբակալել են մի երիտասարդի, ով արհեստական բանականության միջոցով իր ձայնը փոխել է երկրի նախագահի ձայնով եւ զանգել գործարարների։
Թուրքական TRT-ի փոխանցմամբ երիտասարդը գործարարներին զանգել է որպես երկրի նախագահ եւ ասել, որ երկրի սահմաններից դուրս ռազմական գործողությունների համար գումար է անհրաժեշտ եւ որոշակի գումար պահանջել։ Ազգային հետախուզության աշխատակիցներին հաջողվել է հետեւել եւ ձերբակալել երիտասարդին։
0Comments