«Շուտով Արցախը եւ Սյունիքը կդառնան ՌԴ մաս»․ Հայ «փորձագետները» լծվել են նոր նարատիվներ տարածելու սուրբ գործին

Մանրամասներ

ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը գրել է.

«Փաստորեն, մեր ոխերիմ դաշնակիցների «խաղաղապահ» ուժերը ամիսներ շարունակ ոչինչ չարեցին, դեռ մի բան էլ հնարավորինս պաշտպանեցին, այսպես կոչված, բնապահպան ակտիվիստներին, երբեւէ ուժ չկիրառեցին իրենց իսկ կողմից վերցրած պարտավորությունն իրագործելու համար, բայց այսօր ուժ են կիրառում, զինտեխնիկա են բերել հայ ակտիվիստների դեմ։

Սա է այն ամենը, ինչ պետք է իմանալ մեր ոխերիմ դաշնակիցների մասին եւ բոլորովին պատահական չէ, որ գործակալական ցանցը լծվել է նոր նարատիվներ տարածելու սուրբ գործին, թե բա «շուտով Արցախը եւ Սյունիքը կդառնան ՌԴ մաս» եւ սա ասվում է հայ «փորձագետների» բերանով»։