Kia-ն ցուցադրել է թարմացված Sorento քրոսովերը (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Հարավկորեական Kia մեքենաշինական ընկերությունը ցուցադրել է թարմացված Sorento քրոսովերը, որն ամբողջությամբ կգաղտնազերծվի 2023-ի օգոստոսին, գրում է kommersant.ru-ն։

Մեքենան ստացել է ամբողջովին վերափոխված դիզայն նոր Opposites United ֆիրմային ոճում, որը շուտով կօգտագործվի ապրանքանիշի բոլոր մոդելներում։

Ներքին սրահում ճակատային վահանակն ամբողջությամբ փոխվել է։ Sorento-ն ստացել է երկու 12b3 դյույմանոց էկրան (թվային վահանակ և մուլտիմեդիա), կլիմատ կոնտրոլի կառավարման սենսորային բլոկ, արդիականացված կենտրոնական վահանակ, օդափոխության նոր շեղիչներ:

Kia Sorento-ն կպահպանի բենզինային և դիզելային շարժիչները, ինչպես նաև հիբրիդային ուժային համակարգը: Նոր արտադրանքի մասին մանրամասն տեխնիկական տեղեկատվությունը կհրապարակվի օգոստոսին, երբ կկայանա քրոսովերի պրեմիերան հարավկորեական շուկայի համար։

Kia SorentoKia SorentoKia Sorento