Rolls-Royce-ը ներկայացրել է աշխարհում ամենաթանկ՝ Arcadia Droptail շքեղ մեքենան

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Rolls-Royce-ը ներկայացրել է 31 միլիոն դոլար արժողությամբ Arcadia Droptail շքեղ մեքենան, որի անունը թարգմանաբար նշանակում է «Դրախտ՝ Երկրի վրա»:

Այն ներկայումս աշխարհի ամենաթանկ մեքենան է եւ պատվիրվել է անանուն հաճախորդի կողմից, ով մասնակցել է դրա ստեղծման բոլոր փուլերին:

IMG_2601.jpeg (70 KB)

Դրա նորաոճ եւ շքեղ դիզայնը, որն ունի V-12 շարժիչ եւ 22 դյույմանոց ալյումինե անիվներ, շեշտադրված է փայտյա դիզայնով, ինչով հիշեցնում է զբոսանավի:

IMG_2602.jpeg (87 KB)

Մեքենայի դիզայնում նաեւ առկա է «Rolls-Royce-ի՝ «երբեւէ ներկայացրած ամենաբարդ ժամացույցը»: Վահանակը, ինչպես ներքին այլ հատվածները, նույնպես պատրաստված է փայտից. 8000 ժամ ծախսվել է միայն փայտի մշակման վրա:

IMG_2603.jpeg (35 KB)

Անսպասելի, ավելի անձնական ոգեշնչում է հանդիսացել փայտե հատակագիծը, որը բաղկացած է 233 կտորից:

«Դա կատալիզատոր է հանդիսացել մնացած մասերի համար»,- Forbes-ին ասել է Rolls-Royce-ի Coachbuild-ի ղեկավար Ալեքս Իննեսը:

IMG_2604.jpeg (66 KB)

Arcadia Droptail-ն իր շարքի չորս մեքենաներից երրորդն է: Օգոստոսին Rolls-Royce-ը ներկայացրեց նմանատիպ կարմիր մեքենա, որը ենթադրվում է, որ կարժենա 30 միլիոն դոլար:

1