Շատ հաջողակ մի փաստաբան իր նոր Lexus ավտոմեքենան կայանում է գրասենյակի առաջ, ակնկալելով, թե ինչպես է նա հիմա իր գործընկերների մոտ գլուխ գովելու և ստանալու նրանց հիացական հաճոյախոսությունները։
Երբ փաստաբանը դանդաղ դուրս էր գալիս մեքենայից, փորձելով վայելել թանկարժեք իր ունենալու ամեն մի պահը՝ կողքով սրընթաց մի բեռնատար անցավ, որը պոկեց վարորդի կողմից բացված դուռը։
Փաստաբանը սարսափահար եղավ, վերցրեց հեռախոսը և զանգահարեց ոստիկանություն։ Շուտով ոստիկանները ժամանեցին։
Ոստիկաններից մեկը նույնիսկ հնարավորություն չստացավ հարց ուղղելու, քանի որ փաստաբանը հիստերիայի մեջ բղավում էր և հայհոյում ամբողջ փողոցով մեկ՝ չամաչելով իր արտահայտություններից։ Նրա թանկարժեք Lexus-ը, որն երեկ էր գնել ավտոսրահից, վնասված էր, քերձված և զրկվել էր դռնից։
0Comments