Քիմ Քարդաշյանը պատմել է, թե ինչպիսի սեքս է նախընտրում․ Ֆոտո

Մանրամասներ

Քիմ Քարդաշյանը Հեյլի Բիբերին ասել է, թե ինչպիսի սեքս է ամենից շատ նախընտրում։ 42-ամյա Քիմը հայտնվել է Հեյլի Բիբերի YouTube-յան ալիքով հեռարձակվող «Ով է իմ լոգարանում» թոք-շոուի վերջին դրվագում, գրում է NEWS.am STYLE-ը։

Հաղորդման ընթացքում նրանք սկսել են խաղալ «Ճշմարտություն կամ համարձակություն» խաղը, որի ընթացքում Հեյլին եւ նրա հյուրը փոխանակվում են հարցերով․ եթե հաղորդավարը կամ նրա հյուրը հրաժարվում են որեւէ հարցի պատասխանելուց, պետք է ալկոհոլ օգտագործեն։ Քիմն ու Հեյլին պայմանավորվել են բարձրացնել խաղադրույքները եւ միմյանց սուր հարցեր տալ տվյալ խաղի ժամանակ:

ха1.jpg (30 KB)

Հեյլին առաջինն է սկսել ու Քիմին հարցրել. «Ո՞րն է ավելի լավ՝ ագրեսիվ սեքսը, թե՞ «հաշտարար» սեքսը»: Քարդաշյանն անմիջապես պատասխանել է. «Հաշտարարը… Մի՞թե, դա ամենալավ բանը չէ՞: Դուք, ասես, կարոտել եք  միմյանց, եւ դա կրքոտ է»:

ха2.jpg (25 KB)

Իր հերթին Քիմը Հեյլիին հարցրել է, թե ինչն է նրան ամենից շատ գրգռում։ Հեյլին պատասխանել է, որ «համբույր» կամ «ֆրանսիական համբույրը»: Այնուհետեւ Քիմը հետաքրքրվել է՝ արդյոք մոդելը սեքսով զբաղվե՞լ է ինքնաթիռում։ Հեյլին պատասխանել է՝ «Այո», ինչին ի պատասխան Քիմն ասել է՝ «Ես նույնպես»: «Ես պատրաստվում էի ասել, որ ես նույնիսկ կարիք չունեի քեզ այդ մասին հարցնել»,-ասել է Հեյլին: Թեթեւակի վիրավորված Քիմը հարցրել է. «Ինչո՞ւ չպետք է ինձ հարցնես այս մասին»: Հեյլին հիշեցրել է, որ Քիմն ունի սեփական ինքնաթիռ։ «Իսկ ես կարծում էի, թե դու նկատի ունես՝ «Իհարկե, չէ՞ որ, դու անբարոյական ես»,-կատակել է Քիմը։

хайли2.jpg (49 KB)

Հեյլին, ի վերջո, հաղթել է խաղում այն բանից հետո, երբ Քիմը հրաժարվել է պատասխանել, թե ում հետ է եղել իր ամենավատ ժամադրությունն ու որ հայտնի անձով է հետաքրքրված ներկայումս: