Էրդողանն ու Ալիևը Բաքվում համատեղ հայտարարություն կտարածեն․ Հայաստանին ուղղված ի՞նչ ուղերձներ է այն պարունակելու

Մանրամասներ

Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի նախագահ վերնտրվելուց հետո վաղը կկատարի իր առաջին արտասահմանյան ուղևորությունը: Ավանդույթի համաձայն՝ Թուրքիայի ղեկավարն առաջին այցը կատարում է Ադրբեջան:

Ի՞նչ է հայտնի Բաքվի այցի օրակարգի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.

«Ընտրություններից առաջ հայտարարվել էր, որ Էրդողանի արտասահմանյան առաջին ուղևորությունը լինելու է հենց Բաքու, սակայն շաբաթ օրը հաստատվեցին տեղեկություններն այն մասին, որ այնուամենայնիվ  առաջին ուղևորությունը լինելու է ոչ թե Ադրբեջան, այլ Թուրքիայի կողմից զավթված Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Թուրքիայի հանրապետություն:

Դե այլ հարց է, թե արդյոք այդ հանրապետությունն արժե պետություն անվանել, համենային դեպս Թուրքիայից բացի աշխարհում չկա ոչ մի երկիր, որը ճանաչում է Հյուսիսային Կիպրոսը։ Արդեն  Հյուսիսային Կիպրոսից Էրդողանն անմիջապես կուղևորվի Բաքու և այնտեղ իր պաշտոնական այցը կշարունակի:

Բաքվի այցը նախատեսված է վաղը չէ մյուս օրը, կլինի երկու նախագահների հանդիպում, որից հետո Էրդողանը և Ալիևը հանդես կգան իրենց համատեղ նոր հայտարարությամբ: Այն կոչվելու է «Հարավային Կովկասում կայունության մասին հայտարարագիր»: Հավանաբար նաև անուղղակիորեն այն վերաբերելու է Արցախի և Հայաստանի հետ հարաբերություններին, և կարող են չափազանց կարևոր շեշտադրումներ այնտեղ լինել: Բաքվում մեծ հույս են կապում այդ փաստաթղթի հետ՝ հույս ունենալով, որ այն, ըստ էության կդառնա հայտնի Շուշիի հռչակագրի շարունակությունը»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Ո՞րը կլինի Էրդողանի հաջորդ ուղևորությունը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: