Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր Թելեգրամ-ալիքում տեղեկացրել է Շեբեկինո քաղաքին հասցված կենտրոնացված հարվածի մասին։
Նրա խոսքով՝ հարվածը հասցվել է տեղի ժամանակով ժամը 03.15-ին, տուժել է չորս մարդ։
«Գրադի» ականներից կոտրվել են 8 բազմաբնակարան տների, 4 մասնավոր տների ապակիները, վնասվել են ճակատամասերը, ինչպես նաեւ դպրոցի եւ վարչական 2 շենքերը։ Մի խանութ լիովին այրվել է։
Տարբեր վնասվածքներ են ստացել 12 ավտոմեքենաներ»,- նշել է նա։
«Այսօրվանից սկսում ենք Շեբեկինոյից եւ Գրայվորոյից հանել երեխաներին։ Այսօր առաջին երեք հարյուր երեխաներն ուղարկվել են Վորոնեժ»,- ավելացրել է Գլադկովը։
Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարովոյտն իր հերթին տեղեկացրել է, որ Տյոտկինո գյուղը Գլուշկովի շրջանում նորից հայտնվել է ուկրաինական հրետակոծության տակ։
«Այսօր առավոտյան 2 գրոհ է եղել։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։
Որոշ փողոցներում էլեկտրագծերի վնասման հետեւանքով լույս չկա։ Նորոգման բրիգադները կսկսեն վերանորոգումը, հենց որ դա անվտանգ լինի։
Ֆրունզեի փողոցում 4 տների տանիքները, ճակատամասերն են վնասվել, կոտրվել են ապակիները։ Բացի այդ, վնասվել է 2 ավտոմեքենա»,- նշել է նա։
0Comments