Բայդենը հանդիպել է ձերբակալված լրագրող Գերշկովիչի ընտանիքի հետ

Մանրամասներ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ռուսաստանում լրտեսության կասկածանքով ձերբակալված Wall Street Journal-ի (WSJ) լրագրող Էվան Գերշկովիչի հարազատների հետ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը։

Հանդիպմանը ներկա են եղել լրագրողի ծնողներ Էլլա Միլմանը և Միխայիլ Գերշկովիչը, նրա քույրը՝ Դանիել Գերշկովիչը, ինչպես նաև ամերիկացի առաջնորդի կինը՝ Ջիլ Բայդենը։

Նույն օրը Բայդենները հանդիպել են նաև ամերիկացի բասկետբոլիստ Բրիթնի Գրիների հետ, ով նախկինում Ռուսաստանում դատապարտվել էր թմրանյութերի մաքսանենգության համար։

Անցյալ տարեվերջին Գրեյները վերադարձվել էր հայրենիք՝ Ռուսաստանի Դաշնության հետ փոխանակման շրջանակներում ռուս Վիկտոր Բուտի հետ, ով պատիժ էր կրում բանտում։