«Պեկինը պնդում է, որ Ռուսաստանին զենք չի մատակարարում ուկրաինական պատերազմի համար և ապագայում էլ չի մատակարարի»․ հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Ցին Գանգը Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բաերբոկի հետ գրեթե երկու ժամ տևած հանդիպումից հետո։
Նա նշել է, որ Չինաստանի քաղաքականությունն այս հարցում անփոփոխ է մնալու․ «Օրենքի պահանջներին համապատասխան քննարկվում է, այսպես կոչված, երկակի նշանակության ապրանքների մատակարարման հարցը, որոնք կարող են օգտագործվել նաև ռազմական նպատակներով»։
0Comments