Իմ ընկերներին դասալիքները չեն սպանել. Արթուր Դանիելյան

Մանրամասներ

Դասալիքների գլխավոր հովանավորը Նիկոլ Փաշինյանն է: Միայն այն միտքը, որ կապիտուլյացիան ստորագրելով նա 25,000 հոգու կյանք է փրկել լրիվ բավարար է: Նա խրախուսել է դասալքությունը, կազմակերպել է այն ու զերծ պահել դասալիքներին պատժից: Հիմա էլ զոհերի ընտանիքներին ասում ա, որ իրենց երեխեքին ոչ թե Փաշինյանի ապիկարությունն ու դավաճանությունն է սպանել այլ էդ ստոր դասալիքները:

Իմ ընկերներին դասալիքները չեն սպանել, ընդհակառակը նրանք էին դասալիքներին սպանում, իսկ իրենց սպանեց թշնամին, որ եկել էր իրենց հողը գրավելու: Ընկերներս էլ հերոսաբար զոհվեցին այդ հողը պաշտպանելիս: Իսկ իրենց սխրանքը արժեզրկվեց ու անիմաստ դարձվեց մի դավաճանի ու այդ դավաճանին պահող «հերոսների» ստորությամբ:

Արթուր Դանիելյան