ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ոչ մի նշան չի տեսնում, որ Ռուսաստանը պատրաստվում է օգտագործել իր միջուկային զենքը:
Այսպես Պենտագոնը պատասխանել է Բելառուսում մարտավարական միջուկային լիցքավորման մտադրության մասին նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններին։
«Մենք տեսել ենք ռուսական հայտարարությունների մասին հաղորդագրությունները և կշարունակենք հետևել իրավիճակին», – ասվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
«Մենք հիմք չունենք փոխելու մեր ռազմավարական միջուկային ուժերի աշխատանքի կարգը և չենք տեսնում որևէ նախանշան, որ Ռուսաստանը պատրաստվում է միջուկային զենք կիրառել»։
0Comments