Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ մի կապ չունի Վրաստանում զանգվածային բողոքի ակցիաների առիթ դարձած աղմկահարույց օտարերկրյա գործակալների մասին օրինագծի հետ, որը հետ է կանչվել իշխանությունների կողմից։ Նրա խոսքերը մեջբերում է lenta.ru-ն:
«Այնտեղ ոչ մի բան էլ չի ոգեշնչվել Կրեմլից։ Կրեմլը բացարձակապես կապ չունի դրա հետ»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանելու այն պնդումը, թե իբր օրինագիծը ներշնչված է Կրեմլից։
Ինչպես գրում է gazeta.ru-ն, Պեսկովը մեկնաբանել է օտարերկրյա գործակալների մասին օրինագծի հետ կապված Վրաստանում սկիզբ առած անկարգությունները:
«Սա մեզ հարևան պետություն է, և չնայած այն հանգամանքին, որ մենք որպես այդպիսին Վրաստանի հետ հարաբերություններ չունենք, այնուամենայնիվ, իհարկե, այնտեղ իրավիճակը չի կարող չառաջացնել մեր անհանգստությունը», - ասել է Պեսկովը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության համար կարևոր է, որ պետության սահմանների պարագծում հանգստություն տիրի։
Կրեմլը կապ չունի. Պեսկովը՝ Վրաստանում բողոքի ակցիաների մասին
Մանրամասներ
0Comments