Նրանք փորձում են Արցախը զոհաբերելու միջոցով, իրենց կարծիքով, «փրկել» Հայաստանը: Ես պատրաստ եմ եղել մեր կարմիր գծերը չանցնելով՝ խնդրին լուծում տալ:
Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա անդրադարձել է Արցախի հարցը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցություններից տարանջատելու գործող իշխանության մոտեցմանն ու գործելաոճին․
«Ես չեմ կարող դա պատկերացնել։
Դուք ամեն օր ականատեսն եք լինում այն տխուր իրավիճակին, որը կա ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում, Հայաստանի սահմանների շուրջ։
Իրենք ինչքան էլ փորձեն դա մեզ ներկայացնել որպես բանակցային հմտություն կամ քաղաքականություն, դա իրականությանը չի համապատասխանում։ Նրանք ուղղակի փորձում են Արցախը զոհաբերելու միջոցով, իրենց կարծիքով, «փրկել» Հայաստանը»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը։
0Comments