Իսպանիայի վարչապետը ժամանել Է Կիև

Մանրամասներ

Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսը ժամանել է Կիև, որտեղ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այդ մասին հաղորդում է Twitter-ում Սանչեսի գրառումը և դրան կից տեսանյութը:

Իսպանիայի վարչապետն ընդգծել է, որ «Կիև է վերադարձել Ուկրաինայում պատերազմից մեկ տարի անց»:

«Մենք Ուկրաինայի և նրա ժողովրդի կողքին կլինենք մինչև խաղաղությունը վերադառնա Եվրոպա», – գրել է Սանչեսը:

Իսպանիայի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունում էլ հայտնել են, որ Կիև ժամանելուն պես Սանչեսին ընդունել են Ուկրաինայի փոխարտգործնախարարը, Մադրիդում Ուկրաինայի դեսպանը և Ուկրաինայում Իսպանիայի դեսպանը»: