Ամերիկյան զինուժն արտասովոր թռչող օբյեկտ է խոցել Կանադայի հետ սահմանին

Մանրամասներ

Ամերիկացի զինվորականները հերթական թռչող օբյեկտն են խոցել ԱՄՆ-ի օդային տարածքում։ Այս անգամ արտասովոր օբյեկտը խոցվել է Կանադայի հետ սահմանի մոտ՝ Հուրոն լճի վրա։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է կոնգրեսական Ջեք Բերգմանը։

Նրա խոսքով՝ խոցված օբյեկտն ուներ արտասովոր ութանկյուն ձև։

Ավելի ուշ Reuters գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչին, հայտնել է, որ թռչող օբյեկտը խոցվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանով։

«Այսօր նախագահ Բայդենի ցուցումով և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի ու ռազմական հրամանատարության խորհրդով F-16-ն արձակել է AIM9x հրթիռը՝ հաջողությամբ խոցելով օդադային օբյեկտը, որը թռչում էր մոտավորապես 20 հազար ֆուտ (մոտ 12 կիլոմետր) բարձրության վրա ԱՄՆ-ի օդային տարածքում ՝ Միչիգան նահանգի Հուրոն լճի վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է նաև, որ միջադեպից հետո Կանադան փակել է իր օդային տարածքը Թոբերմորիի շրջանում «օդային պաշտպանության գործողություն» իրականացնելու համար։