Ուկրաինայի Դնեպր քաղաքում ռուսական թեւավոր հրթիռից ավերված ինը հարկանի շենքի փլատակների տակից 15 մարդ է փրկվել, հայտնում է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն։
Դնեպրոպետրովսկի մարզային պետական վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն գրում է 10 վիրավորի մասին։ «Նախնական տասը վիրավոր, նրանցից երկուսը երեխաներ են, վիրավորներից երեքը ծանր են, բոլորն այժմ հիվանդանոցում են», գրել է նա։ Դեպքի վայրում են փրկարարական ծառայությունները։ Զոհերի ստույգ թիվը ճշտվում է։
0Comments