Ռուս խաղաղապահներն ամբողջությամբ չեն կատարում իրենց պարտավորությունները

Մանրամասներ

1

Ինչպես հայտնել էինք, ուսանողները պահանջագիր են ներկայացրել Կառավարությանը՝ քայլեր ձեռնարկել Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բացելու ուղղությամբ:

Նրանք ակնկալում են 1-2 շաբաթվա ընթացքում արձագանք ստանալ։

Լրագրողների հետ զրույցում ուսանողներից մեկը պատասխանելով հարցին՝ «պահանջագրում ինչո՞ւ չկար գնահատական ռուս խաղաղապահների գործունեությանը», ասել է․ «Երբ մենք ՄԱԿ ԱԽ-ին ենք դիմում, սրանով արդեն դիրքորոշում ենք ներկայացնում։

Ուզում ենք ցույց տալ, որ ոչ լրիվ, ոչ լիարժեք ֆունկցիաների կատարումից ելնելով՝ մենք արդեն ստիպված դիմում ենք ՄԱԿ-ի ԱԽ-ին և ակնկալում ենք, որ պիտի դիտորդական առաքելություն ունենա Արցախում»։

Մեկ այլ ուսանող էլ նշեց, որ ռուսական խաղաղապահ ուժերը ամբողջությամբ չեն կատարում իրենց պարտավորությունները: