Փնտրվում է Բաքվի հետ իրական օրակարգով դիալոգի գնացող առաջնորդ. VIDEO

Մանրամասներ

Ադրբեջանը փորձում է ճշտել այսօրվա ՌԴ-ի կարմիր գծերը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը:

Սուրենյանցի կանխատեսմամբ` Ադրբեջանը փորձում է ռուսական խաղաղապահ առաքելության ապահովման կոմունիկացիների դիվերսիֆիկացիա անել. «Ադրբեջանը փորձում է խաղաղապահ առաքելությանը զրկել ատամներից կամ ծառայեցնել իր շահերին: Ադրբեջանը ձգտում է սաֆոնովյան տիպի խաղաղապահ առաքելության, խաղաղապահ առաքելության այսօրվա չեզոքությունը չի բավարարում»:

Ըստ Սուրենյանցի` ՀՀ իշխանությունից պահանջվում են ծանր լուծումներ.» ՀՀ իշխանությունը այդպես էլ կարգավորման գործընթացը չկարողացավ դուրս բերել ներքաղաքական համատեքստից»:

Գնահատելով Արցախի իշխանությունների քայլերը, Սուրենյանցը նկատեց` Արցախում շատ անհասկանալի վիճակ է, նույնիսկ կոնսոլիդացված իշխանություն չկա. «Արցախում ինստիտուցիոնալ ճգնաժամ է, հնչում են ուռա-հայրենասիրական պատգամներ»: