Քանյե Ուեսթը կոչ է արել հրեաներին ներել Հիտլերին

Մանրամասներ
ա

Ռեփեր Քանյե Ուեսթը հրեա ժողովրդին կոչ է արել ներել նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերին։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Ուեսթը կրկին իրեն թույլ է տվել հակասեմական արտահայտություններ օգտագործել ծայրահեղ աջ ակտիվիստ Գևին Մաքինեսի հետ զրույցում։

Երաժիշտ, դիզայներ Ուեսթը պատմել է, որ հրեաները չեն կարող իրեն թելադրել՝ ում սիրել, ում՝ ոչ։

«Դուք չեք կարող ձեր ցավը պարտադրել բոլորին. հրեա՛ ժողովուրդ, ներիր Հիտլերին այսօր», - ասել է նա:

Քանյե Ուեսթը նշել է նաև, թե իբր հրեաները փչացրել են բռնապետի համբավը՝ «վիրավորվելով» Հիտլերի կողմից «երկրից աքսորվելուց հետո»։

Ռեփերը շարունակում է պնդել, որ հենց հրեաներն են վերահսկում լրատվամիջոցները, անշարժ գույքը, առևտուրն ու բանկերը, և կոչ է արել նրանց «աշխատել քրիստոնյաների համար»։