
Նավթի արդյունահանումից և արտահանումից Ռուսաստանի դաշնային բյուջեի եկամուտները շարունակում են նվազել, քանի որ նավթային ընկերությունները ստիպված են մեծացնել զեղչերը Հնդկաստանում, Չինաստանում և Թուրքիայում մնացած հաճախորդների համար, հայտնում է moscowtimes.ru-ն:
Նոյեմբերի արդյունքներով՝ ֆինանսների նախարարությունը նավթային ընկերություններից գանձել է 527,8 միլիարդ ռուբլի օգտակար հանածոների արդյունահանման հարկ՝ 24%-ով պակաս, քան նախորդ տարվա նույն ամսին, հետևում է գերատեսչության գործառնական վիճակագրությունից։
«Սև ոսկու» արտահանման մաքսատուրքերի մուտքերը նվազել են գրեթե 40%-ով՝ անցյալ ամիս՝ 41,8 մլրդ ռուբլի՝ 2021 թվականի նոյեմբերի 68,5 մլրդ ռուբլու հետ համեմատ։
Ընդհանուր առմամբ, բյուջեն մեկ ամսում նավթից վաստակել է 569,6 մլրդ ռուբլի՝ 25%-ով պակաս, քան մեկ տարի առաջ (763,5 մլրդ):
0Comments