Պենտագոնը 1,2 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային NASAMS համակարգեր մատակարարելու համար

Մանրամասներ

Պենտագոնը ամերիկյան Raytheon Technologies ընկերությանը 1,2 միլիարդ դոլարի պայմանագիր կտա NASAMS հակաօդային պաշտպանության վեց համակարգերի համար, որոնք պետք է մատակարարվեն Ուկրաինային: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով լավատեղյակ աղբյուրին և փաստաթղթերին։

ԱՄՆ իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային NASAMS ընդհանուր ութ համակարգ ուղարկելուն։ Նման երկու համակարգ արդեն հասել է Ուկրաինա։

NASAMS-ը կարճ և միջին հեռահարության շարժական զենիթահրթիռային համակարգ է, որը նախատեսված է ցածր և միջին բարձրությունների վրա օդային թիրախների դեմ պայքարելու համար։ Այն ունակ է ոչնչացնել անօդաչու թռչող սարքեր, բալիստիկ և թեւավոր հրթիռներ, ուղղաթիռներ, ինքնաթիռներ և այլ օդային թիրախներ։

Համալիրը մշակվել է նորվեգական Kongsberg Defense & Aerospace ընկերության և ամերիկյան Raytheon Technologies ընկերության կողմից։