Ֆրանսիայի թիմը չի կարող վնասվածք ստացած էրնանդեսի փոխարեն հայտավորել նոր խաղացողի

Մանրամասներ

1

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը չի կարողանա նոր խաղացողի հայտավորել վնասվածք ստացած պաշտպան Լուկաս Էրնանդեսի փոխարեն։ Հայտացուցակների փոփոխության վերջնաժամկետը նոյեմբերի 21-ն էր, հաղորդում է RMCSport-ը։

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստը ծնկի վնասվածք էր ստացել Ֆրանսիա - Ավստրալիա (4:1) հանդիպման արդեն 13-րդ րոպեին եւ փոխարինվել։ Նրա համար աշխարհի առաջնությունն ավարտված է։

Ֆրանսիայի հավաքականն այս աշխարհի առաջնությանը մասնակցում է առանց հիմնական կազմի խաղացողներ Նգոլո Կանտեի, Պոլ Պոգբայի, Մայք Մենյանի, Քարիմ Բենզեմայի, Կրիստոֆեր Նկունկուի, Պրեսնել Կիմպեմբեի։ Բոլորը վնասվածքների պատճառով չեն խաղում։

Հաջորդ հանդիպումը Ֆրանսիայի հավաքականը կանցկացնի նոյեմբերի 26-ին Դանիայի դեմ։