Ո՞նց թե բանակը չի պայքարում, բա ընդդիմությունն ա՞ գնացել կանգնել սահմանին. Սասուն Միքայելյան. VIDEO

Մանրամասներ
ա

Ասում են, եթե բանակը չի պայքարում, պիտի ՀԱՊԿ-ը միջամտի. «Եռաբլուր»-ում լրագրողի այս հարցին ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը վրդովվեց. «Ո՞վ ա ասում բանակը չի պայքարում, էս վերջին պատերազմում 207 զոհ է եղել Ջերմուկում, Վարդենիսի տարբեր ուղղություներով:

Եթե բանակը չի պայքարում, բա ժամկետային զինծառայողներ են զոհվել...բա ով ա՞ էսօր կանգնած սահմանին, էդ ընդդիմությունն ա՞ գնացել կանգնել սահմանին, թող մի օր իրանք գան մտնեն սահման, չեմ ասում կանգնեն-դիրք պահեն»,- ասաց Միքայելյանը: