Գելերոց տեն ըլի ու ընդդիմությանը թազա թեմա տան, թե իբր Մակրոնի հրահանգով գելերը հայ գիտնականներին վերացնըմ են․ Մոսո

Մանրամասներ

1

Բլոկի ժամանակ պարապ էի ու մտածեցի` մի բան գրել։)

֊Հըռիա', հըռիյա'։

֊Հո, հո հո'.... Հռիյա', հռիյա'...

Էս Լոռու Ձորը` կարմիրը կապել, ոսկե շոր հագած` թազա հարս դարձած, դոշերը քամու ըռխովն էր տալիս, գետն էլ քամակի կըշտովն էր գալիս։ Ծառներն էին խշշում, խոտը` խշխշում, արծիվը օդում թախլա էր տալիս, արջի քոթոթն էր մոր հետ մրթմրթում, աղվեսն էր հեռվում լրբալաց տալիս։ Կաղնին ճռռում էր,. Մութն էր վրա տալիս, իսկ աճարկուտում մի սիրուն կխտար որձի էր գալի'ս։ Մին էլ կկուն էր թեզ֊թեզ ձեն հանըմ, անդարդ սոխակի երգիլն էր գալիս, հովիվ Մոսոն էլ` սուրուն առաջը գցած, խուրջինը ուսին, լոթի քայլվածքով, իրենից վստահ` ոնց֊որ քիչ առաջ մի հսկա առյուծի գետնովը տված, շըվշվացնելով սարիցը իջնում ու ձորն էր գալիս... Արանք֊արանք էլ քթի տակ խոսում, տեղ֊տեղ բարկանում`հըռիյա կանչում...

֊Հըռիյա, հռիյա.... Հո, հո, հո` հըռիյա, հըռիյա։

֊Մոսո, Մոսոո, այ Մոսո։

Նայելով իրեն կանչող ձայնի ուղղությամ` Մոսոն մի պահ կանգ առավ, և տեսնելով, որ իրեն ձեն տվողն իրենց գյուղացի սաքնանց Կառլենն է, հեգնանքով հարցրեց` էն ինչնա՞ Պիստիլ...

֊Էս նո՞ր ես իջնում,֊հևալով հարցրեց Կառլենը։

֊Չէ, էրեգ եմ իջել... Էս շվաքսա,֊հեգնեց Մոսոն։

֊Կատակի վա՞խտ ես գտել... Ամբողջ գեղը քեզա ման գալիս... Ինձ էլ ղարգել են դեմդ, որ թեզ իջնես։

֊Ո՞վա ման գալիս,֊ ճիպոտով ոչխարի մեջքը դաղելով հարցրեց հովիվը։

֊Քոչարանց Վալտերի փեսեն, անըմը չգիտեմ էլ, բայց քաղաքից մի քանի մեծամեծերի հետ եկելա ձորը քեֆ անելու ու քեզ էր ման գալիս։

֊Վալտերի փեսեն որնա՞, Աբգարյանը՞։

֊Հա էլի, էն, որ գիտնականա ու մի խումբ գիտնականների հետ քեֆի են եկել ու աչքիս գառ են ուզում։

֊Ա շա՞շ են դրանք, այ տա... Էս ժամին ովա՞ քեֆի գալիս։ Հըմ էլ գելերոց տեն ըլի ու ընդդիմությանը թազա թեմա տան, թե իբր` <<Մակրոնի հրահանգով գելերը հայ գիտնականներին վերացնըմ են։>>,֊հըռհռաց Մոսոն։

֊Նոր չեն եկել...Առավոտից ըստեղ են։ Շնողում լավ քեֆ են արել ու հիմա էլ գառ են ուզում։

֊Հարբա՞ծ են։

֊Դե քեֆները մխելա լավ կըլի, որ էս ժամին մտել են անտառ թազա քեֆեր սարքելու,֊աչքերը տրորելով պատասխանեց Կառլենն ու շարունակեց,֊մի սիգարետ տու'ր։

Մոսոն, գրպանից հանելով սիգարետի տուփը, ասաց.

֊Դե լավ, արի մի հատ նստենք ու ծխենք` էդ քածն էլ հեռախոսով իմ ներվերը կերավ... Ճիշտն ասած` որ ասացիր` ինձ են ման գալիս` զարմացա, քանի որ մի քիչ առաջ էի պորտը տեղը դրել ու զարմացա, որ էդքան շուտ հասցրեց միլիցա ղարգի։

֊Էդ ովա՞ որ։

֊Հարկայինից. Զանգել ու ասումա` 20 միլիոն հարկերից խուսափել ես... Շանորդու քած ,ինձ ասըմա` 20 տարիա անտառից օգտվում ես ու հարկ չես տալիս։ Ասեցի` աչքդ էլ եմ հանում... Մեր անտառը ու ես, կարողա՞ քո մարմնից եմ օգտվում։ Անկեղծ ասած` կարամ տամ, բայց խի՞ տամ։

֊Հիմա ի՞նչ, տալու՞ ես,֊սիգարետը մատների արանքին պահած` շարունակեց Կառլենը,֊հլա լուցկիդ էլ տու'ր։

֊Այ տա Պիստիլ,֊խղճահարությամբ նայելով Պիստիլին` շարունակեց,֊ էն Իլոն Մասկ է, թե ինչ է, դրան նամակ եմ գրելու, որ վառած սիգարետներ ստեղծի ու հատուկ քեզ համար, որ ուզելիս գոնե մի բան ուզես` երկուսը մեկում։

֊Դե լավ, մի սիգարետի համար կռիվ մի անիլ,֊նեղսրտեց Կառլենը։

֊Պա'հ, մի սիգարետ... Պարտքեևդ ե՞րբ պիտի տաս։

֊Դե էսա աշնան գլխին բերքը կծախեմ ու կտամ էլի.. Ասել եմ։

֊Էս նույն պատասխանն արդեն չորրորդ տարին ես տալիս,֊ժպտալով պատասխանեց Մոսոն ու շարունակեց` էրեխեն ոնցա՞, ի՞նչ խաբար կա։

֊Լավա, ծառայումա... Էս քանի օրը գնալու եմ մոտը։

֊Հա', դե ուրեմն էդ պարտքը չեմ ուզում։ Որ գնաս մոտը, իմ կողմից մի քանի բան կառնես` նասկիյա, սիգարետա, բանա։

֊Հմի զորամասերում տալիս են` թե' սիգարետ, թե' նասկի։

֊Այ տա, դու ոնց որ ընդդիմադիր լինես... Ես քեզ հարցրեցի՞, տալի՞ս են, թե՞ չէ... Ես քեզ ասեցի ընդամենը սա` իմ կողմից դա' կառնես։

֊Դե ուզում եմ ասել, որ կարելի էր ուրիշ բան առնել, ինչը չկա։

֊Էլի նույն բանն ես ասում. Ես քեզ ասում եմ` դու դա կառնես, իսկ ուրիշ բանը քո կողմից առ։ Լավ, կգնաս խանութ ու ինչ պետքա իմ անունից կվերցնես, գնալու օրն էլ առավոտ կգաս ու մի քսան հազար էլ ճամփի ծախս կտամ։

֊Ապրես Մոսո ջան, դու մի ուրիշ ես էլի, բայց ըտենց էլ չհասկացա` էդ հարկայինի քսան միլիոնը որոշել ես չտա՞ս։

֊Ոչ թե որոշել եմ, այլ չեմ տալու։

֊Բա, որ դատի տան։

֊Հեչ էլ թե չտան։

֊Էդ ո՞նց, դու իրավունքից գլուխ հանու՞մ ես։

֊Այ տա, գլուխ չեմ հանում, բայց կարողա՞ քթածակ էլ չունեմ, ես խի՞ պիտի տամ։

֊Դե, որ քո անունով է, ո՞նց չես տա։

֊Բայց ո՞վ ասեց, որ իմ անունը Մոսո է... Թող գնան գերեզմաններ։

֊Ո՞նց, արա փոքրուց իրար հետ ենք եղել, մի դասարանում սովորել, բա քո անունը Մոսո չի՞...

֊Փաստաթղթերով` ո'չ։ Արա, Մոսո հորս անունն է ու իմ ծնվելուց մեկ ամիս անց, որ հերս տարակտորով շուռ է գալիս ու մեռնում, մերս ու տատս որոշում են, որ ինձ Մոսո պիտի ասեն ու ըտենց անունս մնում է Մոսո, հիմա հսսկացա՞ր թե դատարանում դրանց ոնց եմ հաքլեբո անելու ու հլա ժամանակս վատնելու դիմաց փողեր ստանալու Եվրոդատարանից։

֊Անկեղծ` զարմացած եմ, որ էսքան տարի չեմ իմացել... Այ տա բեր գնանք, էն մարդիկ սպասում են։

֊Թող սպասեն. Առնողն իրանք են ու թող սպասեն, քանզի իրենք պիտի կորցնեն ու ոչ թե ես։ Էսա տես, թե ի՞նչ թիվ եմ կրակելու Կառնե՞ն` ինձ օգուտ կլինի, չեն առնի՞, ի՞նչ եմ կորցնում.. Ասիր` ո՞վ են։

֊Դե դա էլի` փեսեն` արտասահմանցի կոլեգաների հետ։

֊Արտասահմանցի՞, ըհը, բա հլե ասում ես... Դու երևի էրեխու մոտ տաքսով էլ գնաս։

֊Լավ, բեր գնանք, արդեն ուշա։ Բայց ես ուղղակի ապշած եմ, որ քո անունը Մոսո չի, ախր դասամատյանում էլ էր Մոսո գրած։

֊Գնացինք. Հըռիյա, հռիյա... Հա Կառլեն ջան, փաստաթղթերով Մոսո չի ու էդ հարկայինի գործերը, քրեական գործերը լրիվ Մոսո անվան տակ է։

֊Էդ ո՞նց։

֊Էնա ըտենց... Հարցրել են` անունդ ինչա՞, ասել եմ` Մոսո ու սխալ բան չեմ ասել։

֊Հասկանալի է, բայց քեզանից մի բան էլ պիտի խնդրեի` ապեր պարտքով փող կտա՞ս։

֊Արա դե ասի` կտամ, որ գնաս էրեխուն տենաս, պարտքդ էլ ջրում եմ, էլ ի՞նչ ես ուզում։

֊Չէ, մի քիչ մեծ գումար է պետք` բիզնես եմ ուզում դնել։

֊Բիզնե՞ս... Այ տա, էս թվին բոլորն իրենց բիզնեսը ծախում են, դու բիզնես ես ուզում դնե՞լ, հըռիյա... Ու ինչքա՞ն է պետք։

֊500$֊ի կարգի։

֊Էդ ի՞նչ բիզնես ես ուզում դնել։

֊Ուզում եմ էս Շնողից, Աքորիից, բանից տնական արաղ առնեմ ու քաղաքում վաճառեմ... Քաղաքում մի քիչ թանկ է։

֊Ու ինչքա՞ն եկամտի ակնկալիք ունես։

֊Դե մի 400$ էլ ինձ կմնա` քո պարտքը հանած։

֊Պարզա, 900$ ուզում ես կպցնես։

֊Լավ էլի, ասի` կտամ... Էս մեկը հաստատ կտամ։

֊ Լսի'ր, Կառլեն, արի քո ակնկալած 400$֊ի կեսը հենց հընե տամ, որ իրարից չնեղանանք, թե չէ դու ո'չ բիզնես անող ես, ո'չ էլ փող հետ տվող, անիմաստ պիտի նեղվես... Հռիյա, հռիյա։

֊Էն բլրի մոտ ո՞վ է կանգնած` ակադեմիկոս Աբգարյանը չի՞...

֊Հա, բա ո՞վ է... Ինքնա` կանաչ կոստյումով։

֊Ինչի՞ նիկոլն արդեն Գիտությունների Ակադեմիան ցիրկ է սարքե՞լ, որ էդ կլոունի կոստյումն է հագել։

֊Չգիտեմ, բայց ոնց որ ինքն է։

֊Սառն աղբիի մո՞տ են նստած։

֊Հա, կողքի բեսեդկում։

֊Հա, դե ուրեմն ինքը կլինի։ Համ էլ, մեզ տեսնելով, հրեն դեմներսա գալիս` բարիաչողում, Աբգարյան, լիսը քեզ տեսնողաց։

֊Բարին արևիդ Մոսո ջան, շատ ես ուշանում, մեռանք քեզ փնտրելով, տնաշեն, ոչխարին սարն էիր հանե՞լ։

֊Դե, մոտավոր ըտենց էլի... Դժվար թե հակառակը լիներ ու ոչխարն ինձ սարը հաներ։ Ի՞նչ կա ինձ հետ կապված, պրոֆեսոր ջան։

֊Արտասահմանից հյուրեր ունեմ. Շատ խելացի գիտնականներ են ու որոշեցինք մի գառ ուտել բնության այս չքնաղ գրկում։

֊Լավ բան եք որոշել ու եթե որոշել եք` ուրեմն կուտեք։

֊Բայց քո ձեռքով սարքած գառի խորովածը, եղբայր... Կներես, բայց մեզ հասկանալ պետք է` գիտնականն ու՞ր, գառ մորթելն ու՞ր։

֊Կանեմ, քեզ համար դա էլ կանեմ, Աբգարյան ջան... Կմորթեմ, կխորովեմ ու հյուրերիդ մոտ քեզ ամոթով չեմ թողնի։

֊Դե շատ լավ է, տղա ջան... Ահա և նրանք,֊հայացքն ուղղելով դեպի Սառն աղբրի մոտ նստած և զրուցող մարդկանց պրոֆեսորը շարունակեց,֊ահա նրանք` աշխարհի գերհզորներն ու ապագայի տիրակալները։

֊Սրա՞նք... Ա ըստի մի սուրու մարդ կա։

֊Մովսե'ս, խնդրում եմ, որ իրենց մոտ իրենց հասցեին այդպիսի բառեր չօգտագործես։

֊Ինչու՞, հասկանու՞մ են... Բա ասում ես` օտարազգի են։

֊Այո, ազգությամբ հայեր չեն, բայց հայերեն գիտեն... Դա երկար պատմություն է. Սրանք տարբեր երկրներից հավաքված աշխատանքային մի խումբ է, որոնք իրենց առջև նպատակ են դրել ստեղծել <<արհեսռական ինտելեկտ։>>

֊Արհեստական ինտելե՞կտ... հետո՞։

֊Դե, կարծում են, որ Հայաստանի ձորերն ինչ֊որ աներևակայելի ստեղծագործական ուժ են տալիս, նամանավանդ, որ Թումանյանն է այստեղ ստեղծագործել և իրենք նույնպես փորձում են որոշ ժամանակ բնակվել ձորերում և նախօրոք` երկու տարի հայերեն են սովորել, քանզի այստեղ երկար են մնալու։

֊Հաա, պարզ է... Արհեստական ինտելեկտն ի՞նչ է։, պրոֆեսոր ջան։

֊Դա քո խելքի բանը չէ, բայց ո՞նց բացաատրեմ, որ քեզ համար հասկանալի լինի։ Նու, ոնց որ մարդու առավել կատարելագործված ուղեղ են ուզում ստանալ, բայց արհեստական ճանապարհով էլի։ Ապագան դրա մեջ է։

֊Ինչի՞ մեջ է։

֊Արհեստական ինտելեկտի...

֊Բայց մեր ազգի ինչի՞ն է պետք, մեր բնականի ձեռքն ենք կրակն ընկել։

֊Բոլորին է պետք դա, երիտասարդ, բոլոիին։

֊Ու դու, պրոֆեսոր ջան, կարծում ես, որ մի ազգ, որ ամսի վեցին, նույն ամսի ութով արտադրված պիտակով թթվասեր է խուռդում, այդ ազգին ավելի հզոր ուղեղ է պե՞տք։ Մի ազգի, որ էրեխեն ծնվելուց առաջ կնոջից բաժանվում է քիչ չի, ու հլա քաղաքի գրանցումից հանում է ու մարզում գրանցում, որ հետո այդ ստացած նպաստով Մոսկվայում վարձով ապրեն, ու այդ ազգին նոր ինտելեկտ է պե՞տք, ես Ձեր մասին այլ կարծիք ունեի, նամանավանդ, որ այդ կոստյումն էլ հագել եք։

֊Դե ասացի` բոլորին է պետք։

֊Իրենց գուցե... Հլա էն մեկի հոգնած դեմքին` դրան երկու գիտափորձով է պետք, բայց ոչ մեզ։

֊Լավ, Մովսես, հանգստացի'ր, վերջ տու'ր կատակներիդ, կլսեն` ամոթ է։

֊Օօօ, բարեկամներս, վերջապես ուտելու ենք գառան խորովածը, քանզի հովիվին հազիվ հայտնաբերեցինք։ Բայց մինչ գառան` ծիսակարգով մորթը, քեզ` Մովսես, ծանոթացնեմ իմ հյուրերի հետ։ Ուշադրությու'ն. Ձախից աջ` Ռիգայի համալսարանի մարդաբանության ամբիոնի վարիչ, Կարնեգի հիմնադրամի պատվավոր անդամ, Ցյուրիխի կենսաբանության քոլեջի հիմնադիր, աշխաևհի 40 երկրների 50 բուհերի պատվավոր դոկտոր, Բրազիլիայի գիտահետազոտական ինստիտուտի պատվավոր անդամ...

֊Շեֆ, կլինի՞ առանց նախաբանի... Թե չէ մինչև առավոտ այստեղ ենք... Ոչխարը տուն պիտի արվի։

֊Առանց նախաբանի,֊բարկացավ պրոֆեսորը,֊ կենսաբանության դոկտոր, ֆիզիկոս և մարդաբան պրոֆեսոր Յակըվ Դավիդովիջ Միխելսոն։

֊Շատ հաճելի է` Մոսո..

֊Հաջորդը...

֊Խնդրում եմ, առանց...

֊Հասկացա. Հաջորդ հյուրը ՌԴ֊ն ներկայացնող ռադիոֆիզիկ Իդա Բոններ։ Նրա կողքին` ԱՄՆ ներկայացնող հայտնի մաթեմատիկոս Ռոզա Ռոզենբերգ։

֊Շատ հաճելի է` Մոսո։

-Հաջորդը...

֊ Աբգարյան ջան, էս գլխավորի անունն ի՞նչ էր, Ասունսո՞ն։

֊Ո'չ, Միխելսոն։

֊Միխելսոն ջան, մինչև բոլորին ներկայացնելն, ինչը, կարծում եմ, որ շատ երկար կտևի, հիմա գառը առնու՞մ եք, թե՞ չէ։

֊Իհարկե գնում ենք, ի՞նչ արժե։

֊Արժե 200 հազար դրամ։

֊Իսկ դոլարով որքա՞ն է։

֊Դոլարով կլինի 800$։

֊Ութահրյու՞ր... Բայց կուրսը 400 է։

֊Կուրսը 400 է՞, չորսհարյուրով հաշվեք ու իմ 200 հազարը տվեք։

֊Դու հաշվել գիտե՞ս։

֊Ո'չ...

֊Բա ոչխարներին ո՞նց ես հաշվում։

֊Հաշվում եմ ջուխտով... Տուն անելիս երբ երկու հատ մտնում է փարախ, հաշվում եմ` ջուխտ։

֊Բա, որ հիմա մեկը գնե՞նք։

֊Որ գնես, արդեն կհաշվեմ կենտ֊ով։

֊Իսկ եթե մեկն էլ ճանապարհին գողանա՞ն։

֊Ամեն հինգ ջուխտի ժամանակ մի մատս փակում եմ և հետ կգամ ու գողացողին կկապեմ ծառից։

֊Բայց ախր կուրսը 400 է դրված։

֊Տո դե սպանեցիր կուրսով... Կուրսը դնողները կարողա մի բաժակ լոբի դնեն այդ կուրսը, հո մի բաժակ լոբով չեմ տալու։ Մի խոսքով` հիմա առու՞մ եք, թե՞ չէ։

Դե իհարկե կգնենք, բայց շատ թանկ ասացիր։

֊Բա, որ պիտի մորթեմ ու խորոված անեմ, դա փող չի՞։

֊Դե հաշվել չգիտես, իսկ կարդալ գիտե՞ս։

֊Ոչ, չգիտեմ, հիմա էդ գառին մորթու՞մ եմ, թե՞ չէ։

֊Իհարկե մորթելու ես։

֊Պիստիլ, գառի վիզը կտրի, կախի, մինչև գամ։

֊Ափսոս, որ կարդացած չես, մեր գիտափորձերի համար հեչ պիտանի չես։ ֊Բա այդպես ո՞նց ես ապրում,֊մեջ ընկավ Ռոզենբերգը։

֊Շատ լավ. Մի գառան վրա 40 դոլար եմ ծախսում ու ըսենց 800֊ով ծախում... Տարեկան 200 հատ ծախում եմ։

֊Դե ֆինանսը հեչ, մեզ այլ բան էր հետաքրքրում... Դու գիտե՞ս, թե ինչ է գիտությունը, ճշգրիտ գիտությունը...

֊Ու ի՞նչ է, որ... Օրինակ` ո՞րն է ճշգրիտ։

Օրինակ` ֆիզիկան, մաթեմատիկան, աստղագիտությունը...

֊Լու՞րջ... Օրինակ` մեր նստած տեղից մինչև արև քանի՞ կիլոմետր է։

֊Երկիր մոլորակից մինչև արև 149 միլիոն կմ է։

֊Չափե՞լ ես... Անձամբ մետրով չափե՞լ ես։

֊Ոչ, չեմ չափել, բայց չափողներն են չափել։

֊Հնարավոր չէ՞, որ մի քանի միլիմետր սխալված լինեն։

֊Հնարավոր է։

֊Բա էլ որտեղի՞ց է ճշգրիտ։

Բա ձեր անունն ինչու՞ են դրել` Մոսո,֊զրույցն ընդհատեց Իդա Բոնները։

֊Դրել են, որ տեղս նեղ լինի ու լինեմ հետախուզման մեջ, Մ տառի ծայրը բրիտվով մաքրեմ ու որպես Սոսո ազատ ֆըռֆըռամ.... Հիմա խորովածն անելու՞ եմ` կրակը վառեմ` անկապ ջուր ենք ծեծում։

֊Իհարկե անելու ենք։

֊Դե կրակը վառեմ...Գառան փողերն էլ, եթե կարելի է։

֊Մի հարց էլ և վերջ` դու հավատու՞մ ես Աստծուն, Մոսո...

֊Դեռ չեմ տեսել...

֊Իսկ կարիքը չես ունեցե՞լ, փնտրել վերջինիս։

֊Ճիշտն ասած` ես միշտ գործերս դասավորում եմ այնպես, որ հաջող գնան, պռավալներ չլինեն, որ կարիք ունենամ, առավելևս` փնտրտուք։

֊Ամեն դեպքում քեզ մի Աստվածաշունչ նվիրենք... Կկարդաս և գուցե գտնես։

֊Ի՞նչ գիրք է որ, ոչխարի մասին բան կա գրվա՞ծ... ինձ առավել ոչխարներն են հետաքրքրում։

֊Ոչ, չկա, բայց խորհուրդ կտամ կարդալ։

֊Դե, ես կարդալ չգիտեմ... Հլա մի երկու տող կարդա և գուցե հավանեմ։

֊Եթե շատ ես ուզում` կկարդամ... Ահա, պատահական մի էջից` <<Եվ մովսեսը քառասուն տարի անապատներով քարշ տվեց իր ժողովրդին...>>

֊Բա հլե ասում ես` բան չկա գրած... Հետա, սուրուն դեմն արած տանում է։

֊Իսկ կլինի՞ մի հարց էլ ես տամ` բա շամփուրներն ու՞ր են... Բերե՞լ եք։

֊Իհարկե... Վայ, մոռացանք Շնողում, թուու։

֊Դե տեսնու՞մ եք` ամեն ինչ գիտեք, բայց թքիք` մնալով սոված)) Լավ, վայվլիկ մի' դրեք, հիմա ծառի ճյուղերից շամփուր կսարքեմ։

֊Ծառի ճյուղերի՞ց։

֊Հա, ի՞նչ կա որ... դե, որ բերած լինեիք, դրանով կանեի, բայց դե չեք բերել։

֊Բայց փայտից շամփուր կլինի՞։

֊Իսկ խի՞ չի լինի ո՞ր։

֊Բա փայտը չի՞ այիվի...

֊Ինչի՞ց պիտի այրվի։

֊Ո՞նց թե ինչից, կրակից։

֊Բա միսը որտե՞ղ է։

֊Այսի՞նքն։

֊Դե նկատի ունեմ, որ միսը կրակի ու փայտի արանքում չէ՞։

֊Այո...

֊Բա դե մինչև փայտն այրվի, բա միսը չի՞ խորովվի։

֊Տես է, չէի մտալել...

֊Աբգարյան, ես գնացի... Ու էս խելոքվ էլ որոշել եք ուղեղ սարքե՞լ... Ես գնացի` Հըռիյա, հըռիյա...

Աբգարյա~ն, դրանց հլա հաշվի տեղու՞մ են, հանկարծ սուրույին խառնված չլինեն ու ամբողջ գիշեր ապրանք ջխտեմ` չիմանալով, թե ո՞րն է ավել ու որտեղից` հըռիյա, հըռիյա... հո, հո, հո` հըռիհա, հըռիյա։

Արմեն Արգինյան