Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Մանրամասներ

1

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 02:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ինչպես հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: