Բեյոնսեն և Ջեյ Զին ցանկանում են, որ դու էլ միանաս բուսակերների շարժմանը

Նրանք նոր նախագիծ են սկսում

Բեյոնսեն և Ջեյ Զին հայտնի են իրենց սիրով բուսակերության հանդեպ: Անցած տարվա Կոաչելլայից առաջ երգչուհին հատուկ սննդակարգ էր պահում և հրապարակում էր իր սնունդը սոցիալական մեդիաներում ապացուցելու համար դա: Տարիներ առաջ զույգը իրենց անձնական մարզչի՝ Մարկո Բորգեսի հետ հիմնել էին բուսական սնունդ առաջարկող ծառայություն: Այդ ծրագրի ամբողջական տևողությունը 22 օր էր:

 Այժմ նրանք փորձում են մեծացնել դրա ծավալները: Այսօր Բեյոնսեն իր ինստագրամյան էջում հրապարակում է արել նոր նախագիծ սկսելու մասին, որի նպատակն է ոգևորոլու մյուսներին բուսակերությունը ամբողջությամբ կամ մասնակի իրենց կյանք բերելու համար: Եվ եթե դուք հետևեք դրան, ապա հնարավորություն կստանաք շահելու գլխավոր մրցանակը՝ Բեյոնսեի և Ջեյ Զիի համերգների մշտական տոմս(եթե ավելի կոնկրետ, ապա համաձայն պաշտոնական օրենքների մաքսիմում 30 տարով): Բայց համաձայնեք, որ դա էլ քիչ չէ:

 

 

Beyonce