Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին TikTok սոցիալական ցանցում գրանցվելուց հետո անեկդոտ է պատմել իր, Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի ու Հռոմի պապի մասին, գրում է իտալական Il giornale թերթը։
Անեկդոտում քաղաքական գործիչները, պոնտիֆիկոսը և Պապի երիտասարդ օգնականն ինքնաթիռով թռնում են Ատլանտյան օվկիանոսի վրայով։ Ինչ-որ պահի պարզվում է, որ արտակարգ իրավիճակի պատճառով ինքնաթիռը կվթարվի հինգ րոպեից, մինչդեռ ինքնաթիռում ընդամենը չորս պարաշյուտ կա, իսկ ուղևորները հինգն են։
«Ջո Բայդենը վերցնում է առաջինին և ասում.«Սա իմն է, որովհետև ես Արևմուտքի ամենազդեցիկ մարդն եմ»: Մյուսը վերցնում է Պուտինն ու ասում՝.«Սա իմն է, որովհետև ես Արևելքում ամենաազդեցիկ մարդն եմ»: Սիլվիո Բեռլուսկոնին առաջ է շարժվում և ասում.«Այս մեկն էլ իմն է, որովհետև բոլորը գիտեն, որ ես աշխարհի ամենախելացի քաղաքական գործիչն եմ»: Դրանից հետո Պապի երիտասարդ օգնականը մնացած պարաշյուտը տալիս է պոնտիֆիկոսին, սակայն Հռոմի պապը հրաժարվում է և ասում, որ արդեն ծեր է և երկար երջանիկ կյանք է ապրել։ Սակայն օգնականը նշում է, որ իրականում մնացել է երկու պարաշյուտ, քանի որ «ամենախելացի քաղաքական գործիչը» պարաշյուտի փոխարեն վերցրել է դատարկ ուսապարկը: Այսքանով Բեռլուսկոնին ավարտում է անեկդոտը։
Բեռլուսկոնին TikTok-ում անեկդոտ է պատմել իր, Բայդենի, Պուտինի և Հռոմի պապի մասին
Մանրամասներ
0Comments