Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ Անգել Մերկելի հրավերով մեկնել է Գերմանիա:
Կառավարության օրակարգում 17 հարց է, որից 14-ը չզեկուցվող: Կառավարությունը այսօրվա նիստում կքննարկի «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման միջոցառման մասին որոշման նախագիծը:
Գործադիրը նաև տարկետման իրավունք կտա ֆուտբոլի ազգային հավաքականի 13 անդամի, կքննարկի «Էներգակարգաբերում» փակ բաժնետիրական ընկերությունը «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը միացման ձևով վերակազմակերպելու մասին որոշման նախագիծը:
0Comments