Եգիպտոսը նոր կանոններ են սահմանել զբոսաշրջիկների համար

Մանրամասներ
ա

Եգիպտոսի իշխանությունները ֆոտո եւ վիդեո նկարահանումների նոր կանոններ են սահմանել տուրիստների համար։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն, հավելելով, որ խոսքը վերաբերում է բացօթյա նկարահանումներին։

Մասնավորապես, թույլատրվել է անվճար կերպով անցկացնել ֆոտո եւ վիդեո նկարահանումներ տարբեր տեսակի նկարահանող սարքերի կիրառությամբ, որոնք սակայն չեն լինելու պրոֆեսիոնալ։ Պրոֆեսիոնալ նկարահանման համար պահանջվում է հատուկ թույլտվություն։

Արգելվում է երեխաների եւ տեղացիների նկարահանումը ցանկացած պարագայում, եթե տվյալ երեխայի ծնողները կամ ընտանիքի չափահաս անդամները, կամ տեղացին ինքը գրավոր կերպով նկարահանման համար թույլտվություն չի տվել։