Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թեհրանում քննարկում են սիրիական կարգավորման, ղարաբաղյան հիմնախնդրի և երկկողմ օրակարգի հարցեր։
«Սիրիական կարգավորման շուրջ բազմաթիվ հարցեր կան, երկկողմ խոստումնալից խոշոր նախագծերը առաջ են գնում, զարգանում: Մեկ այլ կարևոր խնդիր մեր տեսադաշտում է՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը»,- ասել է Պուտինը։
Պուտինը նշել է, որ վերջերս հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ Կասպից ծովի գագաթնաժողովի շրջանակներում։
«Մենք շատ մեծ օրակարգ ունենք»,- ասել է Պուտինը։
ՌԴ ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները զարգանում են «չնայած ամեն ինչին, ապրանքաշրջանառությունն աճում է, ընդ որում՝ շատ զգալի տեմպերով»։
Պուտինը նաև գոհունակություն է հայտնել, որ Աստանայի եռյակի գագաթնաժողովի շրջանակում ինքն ու Էրդողանը երկկողմ հանդիպում ունենալու հնարավորություն ունեն, քանի որ բազմաթիվ հարցեր են կուտակվել։
0Comments