«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ Դավիթ Անանյանը միակը չի լինելու, այլ գերատեսչություններից եւս պաշտոնատար անձինք են հրավիրվելու ԱԺ:
«Քննարկումների արդյունքում երբ ունենանք համապատասխան փաթեթը, ամբողջ տեղեկատվության փաթեթը, որն անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություններ անելու համար, քայլեր կձեռնարկենք: Խնդիրն այն է, որ այսօր ունենք օրենսդրական որոշակի կարգավորումներ, որոնք հնարավորություն են տալիս պարգեւավճարներ տալ: Մյուս կողմից ունենք անարդարության զգացում, որը հնչեցվեց հանրության կողմից եւ ունենք այս խնդիրը լուծելու: Մենք ուզում ենք ունենալ արդյունավետ պետական ինստիտուտներ, որտեղ հանրությանը հուզող խնդիրները լուծում են ստանում, որի համար պետք է ունենալ լավ վարձատրվող պրոֆեսիոնալներ : Մենք պետք է տեսնենք, թե որտեղ է ոսկե միջինը, ինչ նախագծերով կարող ենք կարգավորել հարցը»,-ասաց Մակունցը:
Նշենք, որ այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հրավիրել էին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստին՝ կապված ՊԵԿ աշխատակիցներին աստղաբաշխական պարգեւավճարներ տալու հետ:
0Comments