Հարավային Կարոլինայում չորս ամիս է՝ չեն կարողանում գտնել Mega Millions վիճակախաղի հաղթողին, ով 1,5 միլիարդ դոլար է շահել՝ հայտնում է The Post and Courier-ը։
Վիճակախաղի տոմսն անհայտ անձը գնել է Սիմփսոնվիլ քաղաքում։ Որպեսզի ստանա իր ջեք-փոթը, նա պետք է վեց ամսվա ընթացքում դիմի վիճակախաղի կազմակերպիչներին։
Եթե գումարը ոչ ոք չվերցնի, այն կբաժանեն վիճակահանությանը մասնակցած նահանգների միջեւ։ Յուրաքանչյուրը կստանա այնքան գումար, որը ուղիղ համեմատական է վիճակահանության տոմսերից ստացված եկամուտներին։
0Comments