Վլադիմիր Կարապետյանը՝ վարչապետի մամուլի ծառայության ղեկավար

Շնորհակալ եմ վարչապետին նման առաջարկի համար

Մի քանի օր առաջ ստացա վարչապետի առաջարկությունը՝ գլխավորելու իր մամուլի ծառայությունը: Եթե ասեմ՝ անսպասելի էր, ոչ մի բան ասած չեմ լինի: Ընդունեցի առաջարկությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

«Առաջին հերթին խորհրդակցեցի իմ համախոհ ընկերների հետ Կոնգրեսի գրասենյակում: Ավելորդ է ասել, որ ունեցա աջակցություն և լիակատար ըմբռնում: 

Պետական ծառայությունը ենթադրում է որոշ գրված և չգրված սահմանափակումներ, դրանցից է կուսակցական գործունեությունը և ես որոշել եմ կասեցնել այն պետական ծառայության ընթացքում: 

Ինձ համար պատիվ է վերադառնալ պետական ծառայություն: Շնորհակալ եմ վարչապետ Փաշինյանին նման առաջարկի համար»,-գրել է Վլադիմիր Կարապետյանը: