Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրերով՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են Սփյուռքի նախարարի տեղակալներ Բաբկեն Տեր-Գրիգորյանն ու Դավիթ Սարգսյանը:
Նշենք, որ այսօրվանից ուժի մեջ է մտնում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, ըստ որի 17 նախարարության փոխարեն լինելու է 12 նախարարություն:
Արդյունքում՝ լուծարվում է նաև Սփյուռքի նախարարությունը, փոխարենը վարչապետի աշխատակազմում ստեղծվում է Սփյուռքի հարցերով հատուկ հանձնակատարի գրասենյակ:
Վարչապետի հրամանագրերով պաշտոնից ազատվել են Սփյուռքի նախարարի երկու տեղակալները
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը
0Comments