Դանիայում սկսել են Գերմանիայի հետ սահմանին ցանկապատի կառուցման աշխատանքները՝ այդ երկրից դեպի Դանիա շարժվող վարազների «ներգաղթը» վերահսկելու համար, այս մասին հաղորդում է BBC-ն:
Բանն այն է, որ Բելգիայում սատկած երկու վարազի մոտ հայտնաբերված աֆրիկյան ժանտախտը կարող է հարվածել նաև Դանիայում խոզաբուծության բնագավառին: Եթե հիվանդությունը տարածում գտնի, Դանիայից խոզի մսի արտահանման հարցը կարող է լուրջ սպառնալիքների առաջ կանգնել:
Նշվում է, որ խոզերի աֆրիկյան ժանտախտը անվնաս է մարդկանց համար, սակայն մահացու է թե՛ վայրի, թե՛ տնային խոզերի համար:
Հայտնի է, որ Դանիան տարեկան բուծում է մոտ 28 մլն խոզ, իսկ խոզաբուծությունը շուրջ 4,6 մլրդ դոլարի եկամուտ է բերում երկրին:
Ցանկապատ՝ վարազների «ներգաղթը» վերահսկելու համար
Դանիան ցանկապատ է կառուցում Գերմանիայի հետ սահմանին
0Comments