Օրական մեկ ժամ քայլելը բարելավում է առողջությունը

Մանրամասներ
ա

Ամենօրյա 30-60 րոպե տեւողությամբ ակտիվ տեմպով քայլքն ասոցացվում է   առողջարար ազդեցության հետ բազմաթիվ հարցերի դեպքում: МедикФорум պարբերականը,  թվել է այն դրական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում օրգանիզմում ամենօրյա քայլքի շնորհիվ:

Քաշի վերահսկում, նիհարում: Եթե անհրաժեշտ է քաշ գցել, ավելի լավ է մեկ ժամ օրական քայլք ապահովել: Առավել արագ արդյունք ստանալու համար կարելի է զբոսանքն առավել ակտիվ դարձնել, այսինքն՝ արագացնել քայլերը կամ նույնիսկ ժամանակ առ ժամանակ վազքի անցնել:

Հոգեկան առողջության բարելավում: Զբոսանքը բնության գրկում, երբ մարդ շատ կանաչ է տեսնում, ուժեղ դրական ազդեցություն է ունենում նրա հոգեկան առողջության վրա, նվազում է սթրեսի մակարդակը:

Մկանների եւ անոթների ամրացում: Գիտնականները նշում են, որ մարդու մարմինը ստեղծվել է մեծ հեռավորություններ հաղթահարելու ունակությամբ: Ամենօրյա զբոսանքները մարզում են մկաններն ու անոթները, ինչը չափազանց կարեւոր է մեծ տարիքում:

Բազմաթիվ հիվանդությունների վտանգի նվազում: Հետազոտությունների համաձայն՝ կանոնավոր քայլքը բավականին արդյունավետորեն նվազեցնում է դիաբետի կամ սրտային հիվանդությունների զարգացման վտանգը: