Ջոնսոնը հայտարարել է Ուկրաինային 300 միլիոն եվրոյի նոր ռազմական օգնության մասին

Մանրամասներ
ա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է Ուկրաինային 300 միլիոն եվրոյի չափով նոր ռազմական օգնություն տրամադրելու մասին։

«Մեծ Բրիտանիայում մենք ամեն ինչ կանենք, որ [Ռուսաստանը] պատասխանատվության ենթարկվի այս պատերազմական հանցագործությունների համար, եւ անորոշության, շարունակվող վախի ու կասկածի այս պահին ես ձեզ մեկ ուղերձ ունեմ այսօր՝ Ուկրաինան կհաղթի»,- ասել է նա խորհրդարանում:

Ռազմական օգնությունը ներառում է «ռադարներ՝ քաղաքները հստակ հրետանային գնդակոծության ենթարկելու դեպքում, ծանր անօդաչու թռչող սարքեր՝ ձեր զորքերը համալրելու համար, եւ հազարավոր գիշերային տեսողության ակնոցներ»: «Մենք կշարունակենք զինել Ուկրաինային, ձեր մյուս ընկերների հետ միասին, մատակարարել զենք, ֆինանսավորում եւ մարդասիրական օգնություն, մինչեւ հասնենք մեր երկարաժամկետ նպատակին, որը պետք է լինի Ուկրաինան ուժեղացնելը, որպեսզի ոչ ոք այլեւս չհամարձակվի հարձակվել ձեզ վրա»,- հավելել է Ջոնսոնը։