Պուտինը հուսահատված փորձում է պատերազմն ընդլայնել դեպի Մոլդովայի Մերձդնեստրի շրջան. Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար

Մանրամասներ
ա

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը էթնիկ ազգայնական է, որը փորձում է քաղցկեղային ուռուցք դառնալ Ուկրաինայում։ Այս մասին նա ասել է Sky News-ի եթերում։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինը կարող է տարածել պատերազմը Ուկրաինայի սահմաններից դուրս, Ուոլեսը նշել է, որ ՌԴ նախագահը միշտ հավակնություններ է ունեցել ներխուժելու հարևան երկիր, քանի որ էթնիկ ազգայնական է։ Նրա կարծիքով՝ Պուտինը հուսահատված փորձում է պատերազմն ընդլայնել դեպի Մոլդովայի Մերձդնեստրի շրջան։

«Մենք դեռ չգիտենք Մերձդնեստրի հարձակումների մանրամասները, և ով է կանգնած դրանց հետևում, բայց եթե դա Ռուսաստանն էր, ապա դա նրա ռազմավարական սխալն է»,- ընդգծել է Ուոլեսը։

Նա նաև հավելել է, որ Պուտինը կարող է փորձել «կոնսոլիդացնել գրաված ուկրաինական հողերը և ուղղակի քաղցկեղային ուռուցք դառնալ Ուկրաինայում»։ Հետևաբար, արևմտյան դաշնակիցները պետք է օգնեն նրան հետ մղել ռուսական զորքերը: